54915 դիտում
16:21 31-08-2019
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 62-ամյա վարորդը МАЗ մակնիշի՝ բետոնով բարձված «բետոնուզելով» կողաշրջվել է. կա վիրավոր. ժամանել են մարզի, տարածքի ոստիկանապետերն ու ՃՈ վաշտի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Մարտունի քաղաքի բնակիչ՝ 62-ամյա Վահագն Մ-ն իր վարած МАЗ մակնիշի 35 ԼM 848 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 35 կմ հատվածում դեպի Սևան ընթանալիս դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդին, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Գավառի բժշկական կենտրոնի բժիշկները նախ տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել Գավառի բժշկական կենտրոն, որտեղից տեղափոխել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկան Գարիկ Դավթյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը և ոստիկանության Գավառի բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանը։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ներսիկ Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Այս պահին ճանապարհային ոստիկանները, Գավառի ոստիկաններն ու քաղաքացիները փորձում են վերաբարձ կռունկի միջոցով կողաշրջված МАЗ-ը, որը շահագործվում է որպես «բետոնուզել», դարձի բերել և տեղափոխել ավտանգ վայր։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 107+
107+