211652_close_icon
views-count42999 դիտում article-date 15:20 15-08-2019

Ավտովթար Կոտայքի մարզում. 28-ամյա վարորդը Nissan X Trail-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել ձորում՝ հսկայական քարերի վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` օգոստոսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։45-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 28-ամյա Ռաֆայել Պետրոսյանը իր վարած Nissan X Trail մակնիշի 35 XQ 878 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 48 կմ հատվածում դեպի Հրազդան տանող ճանապարհահատվածում գտնվող կամրջի հարևանությամբ՝ ոլորանապտույտ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում՝ բախվելով հսկայական քարերին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։ Վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ճանապարհային ոստիկանները։ Այս պահին ճանապարհային ոստիկաններն օգնում են վարորդին, որպեսզի ավտոմեքենան վերամբարձ կռունկով կամ քարշակով դուրս բերեն անվտանգ վայր։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր