Ավտովթար` Կոտայքի մարզում. Սևան-Երևան ավտոճանապարհին 28-ամյա վարորդը «Tesla»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, բետոնե հենասյուներին և հայտնվել ձորում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` փետրվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 124 կմ հատվածում Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Հենրիկ Ս.-ն իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց բախվել երկաթե արգելապատնեշներին, բետոնե հենասյուներին և հայտնվել ձորում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Ալբերտ Հովհաննիսյանը և կրտսեր պարեկ Հենրիկ Ադիբեկյանը։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Լուսանկարները` Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։