2044 դիտում
15:03 15-08-2019
Վարդան Մինասյան. Տակտիկապես ճիշտ ֆուտբոլ խաղացինք
«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մեկնաբանել է Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլում վրացական «Սաբուրթալոյի» նկատմամբ տարած հաղթանակը (2:0), հայտնում է [url=https://http://www.armsport.am/hy/news/2019/08/14/ararat-armenia/1006370]Armsport.am[/url]-ը:
Առաջին խաղում Հայաստանի չեմպիոնը 1-2 հաշվով պարտություն էր կրել, սակայն պատասխան [url=https://shamshyan.com/hy/article/2019/08/14/1132578/]խաղում հաղթեց[/url] 2-0 հաշվով և պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ։
«Արեցինք այն, ինչ ծրագրել էինք։ Տակտիկապես ճիշտ ֆուտբոլ ենք խաղացել։ Կարողացանք երկու խաղակեսում էլ պահել բարձր տեմպը։ Ճիշտ է՝ վերջում ճնշումը մի փոքր մեծացավ, բայց դա բնական էր։ Կարողացանք փոփոխությունների միջոցով փոքր-ինչ թուլացնել այդ ճնշումը։ Համենայն դեպս, ճիշտ ֆուտբոլ ենք խաղացել և արժանիորեն հաղթել ենք։ Ես վիճակագրության մասին չեմ մտածում։ Պարզապես մենք փորձում ենք անել մեր առավելագույնը:
«Երկրորդ խաղակեսում մենք նախապես ծրագրում ենք ինչ-որ փոփոխություններ, սակայն ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես է զարգանում խաղը։ Օրինակ՝ եթե հաշվի մեջ երկար ժամանակ փոփոխություն չլիներ, մենք երկու հարձակվողով կխաղայինք։
Բայց քանի որ երկրորդ գոլը շուտ խփեցինք, արդեն ամրացրինք հենակետային գոտին։ Այսինքն՝ հետևում ենք խաղի ընթացքին և փորձում ենք հասկանալ, թե այդ պահին մեր թիմն ինչի է ընդունակ»։
Եվրոպա լիգայի որակավորման չորրորդ փուլում «Արարատ-Արմենիայի» մրցակիցը լինելու է Լյուքսեմբուրգը ներկայացնող «Դյուդելանժը»
Նմանատիպ նյութեր
1153 դիտում
13:06 18-09-2014
Խաղացինք ի սրտե. Գվարդիոլա
2839 դիտում
16:04 07-04-2016
Սերխիո Ռամոս. «Բարսելոնայի» հետ այդքան լավ խաղացինք, իսկ «Վոլֆսբուրգի» հետ` այդքան վատ
Այս բաժնից
1981 դիտում
21:53 20-11-2024
Գասպար Տերտերյանը՝ Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն
1837 դիտում
21:32 20-11-2024
Հրաչյա Պողոսյանը բրոնզե մեդալ է նվաճել
1963 դիտում
20:32 20-11-2024
Սուրեն Աղաջանյանը` Ըմբշամարտի զինվորականների աշխարհի չեմպիոն