211652_close_icon
views-count1153 դիտում article-date 13:06 18-09-2014

Խաղացինք ի սրտե. Գվարդիոլա

«Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվադրիոլան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակում «Մանչեսթեր Սիթի»-ի նկատմամբ տարած հաղթանակից հետո նշել է, որ իր թիմը արժանի հաղթանակ տարավ: Հիշեցնենք, որ մյունխենցիները մրցակցին հաղթեցին 1:0 հաշվով, իսկ խաղի միակ գոլը խփվեց 90-րդ րոպեին: «Մրցակիցը առաջին 20 րոպեների ընթացքում ավելի լավ տպավորություն թողեց: Սակայն դրանից հետո մենք տնօրինում էինք խաղի ընթացքը, բազմաթիվ պահեր էինք ստեղծում, որոնք այդքան էլ հեշտ չէ ստեղծել նման կարգի թիմի դեմ խաղում: Ֆուտբոլում ամենադժվարը գոլ խփելն է: Ես շատ լավ գիտեմ Մանուել Պելեգրինիին և նրա թիմի պաշտպանական գիծը, գրեթե անթերի է: Մենք խաղացինք ի սրտե և ցույց տվեցինք, թե որքան էինք ցանկանում հաղթանակ տանել»,-Գվարոիդլայի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Նմանատիպ նյութեր