Սերխիո Ռամոս. «Բարսելոնայի» հետ այդքան լավ խաղացինք, իսկ «Վոլֆսբուրգի» հետ` այդքան վատ
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ առաջին խաղում «Վոլֆսբուրգից» կրած [url=https://shamshyan.com/hy/article/2016/04/07/81723/]պարտությունը[/url] (0:2):
«Բոլորը մտածում էին, թե հեշտությամբ կհաղթենք «Վոլֆսբուրգին», սակայն մենք հասկանում էինք, որ նրանց տանը գրոհելու են և դժվար է լիելու: Այժմ պատասխան խաղում մեզ ավելի քան երբևիցե անհրաժեշտ է երկրպագուների աջակցությունը: Հաջորդ երեքշաբթի մեր համար լինելու է մրցաշրջանի գլխավոր խաղը:
«Բարսելոնայի» հետ այդքան լավ խաղացինք, իսկ «Վոլֆսբուրգի» հետ` այդքան վատ: Բայց «կլասիկոյում» միշտ առանձնահատուկ տրամադրվածություն է: Սակայն դա արդարացում չէ. մենք ֆիզիկապես պատրաստ չէին», ասել է Ռամոսը: