211652_close_icon
views-count1669 դիտում article-date 23:24 14-08-2019

Իջևան քաղաքի «Դանաղրան» կոչվող հանդամասում այրվել է խոտածածկույթ

Տավուշի մարզի Իջևան քաղաքի «Դանաղրան» կոչվող հանդամասում՝ անտառի տարածքում այրվել է խոտածածկ տարածք: «911» ծառայության օգոստոսի 14-ին, ժամը 14:18-ին տեղեկություն է հաղորդվել, որ տվյալ հատվածում ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:48-ին, մարվել՝ 18:17-ին: Այրվել է մոտ 1.5 հա խոտածածկույթ և մացառուտ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսության» 6 աշխատակից:

Նմանատիպ նյութեր