211652_close_icon
views-count995 դիտում article-date 20:18 14-08-2019

Կենդանիների հիվանդությունների դեմ պայքարը ՍԱՏՄ անմիջական ուշադրության կենտրոնում է

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի դաբաղի վերահսկողության ծրագրի (EuFMD) փորձագետ Կարսեն Փոթչին և նույն ծրագրի կենդանիների առողջության մասնագետ Բօուդա Վոսուղ Ահմադիին: Հյուրերը ներկայացրել են Հայաստանում իրականացված՝ դաբաղի վերահսկման և այդ ոլորտում կարողությունների գնահատման ծրագիրն ու դրա ընթացքը: Կարսեն Փոթչը տեղեկացրել է, որ գնահատված կարիքների և առաջնահերթությունների հիման վրա նախատեսվում է անցկացնել ևս մեկ ծրագիր` ընդգրկելով նաև արագ արձագանքման կարողությունների և լաբորատոր հնարավորությունների զարգացման բաղադրիչները: Գեորգի Ավետիսյանը, ողջունելով Եվրոպական այս հեղինակավոր կառույցի Հայաստանում ծրագրեր իրականացնելու նախաձեռնությունը, տեղեկացրել է, որ արդեն մի քանի տարի երկրում դաբաղ չի արձանագրվել, ինչը գյուղատնտեսական կենդանիներին դաբաղի դեմ ժամանակին պատվաստելու և դրա ընթացքի խստագույն վերահսկողության արդյունք է: «Կենդանիների առողջության պահպանումը, հիվանդությունների դեմ պայքարը ՍԱՏՄ անմիջական ուշադրության ու հսկողության կենտրոնում է, և ես համոզված եմ, որ մեր համատեղ աշխատանքը կբերի լավագույն արդյունքի»,- ասել է Տեսչական մարմնի ղեկավարը: Նա վստահեցրել է, որ նախատեսվող ծրագրի հաջող իրականացման համար ոլորտը վերահսկող մարմնի կողմից կլինի գործուն աջակցություն: [b]Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին Աղբյուրը՝ snund.am[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր