Ազատազրկվածների իրավունքների հետ կապված հարցերը գտնվում են իմ անմիջական ուշադրության կենտրոնում․ ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 19-ին ողջույնի խոսքով է հանդես եկել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում վերանորոգված մասնաշենքի և վարչական շենքի բացման արարողությանը:
Միջոցառմանը մասնակցել են Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը, հիմնարկի պետ Հեղինե Մարտիրոսյանը, Պաշտպանի աշխատակազմի, նախարարության, ծառայության և հիմնարկի ներկայացուցիչները։
Անահիտ Մանասյանն իր խոսքում նշել է, որ ազատությունից զրկված անձանց իրավունքների հետ կապված հարցերը գտնվում են իր անմիջական ուշադրության կենտրոնում:
Ազատությունից զրկված անձանց պահման պայմաններն առանցքային դեր ունեն խոշտանգումների և վատ վերաբերմունքի բոլոր ձևերի կանխարգելման համատեքստում: Հենց առկա պայմանների հետ կապված են հաճախ առաջանում տարատեսակ խնդիրներ, որոնք հանգեցնում են իրավունքների խախտումների։