211652_close_icon
views-count242352 դիտում article-date 11:48 14-08-2019

Կիևյան կամրջից իրեն ցած նետած 23-ամյա աղջիկն օրեր անց հիվանդանոցում մահացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 13-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է 23-ամյա Արմինե Ա-ն, ով հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 7-ին Կիևյան կամրջից ինքնասպանության փորձ կատարելուց հետո։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/08/07/1131957/]հայտնել [/url]էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, օգոստոսի 7-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։50-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ էր ստացվել, որ Կիևյան կամրջից մի քաղաքացի է իրեն ցած նետել։ Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապ օգնության բժիշկները, ոստիկանության Մաշտոցի բաժնի ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները և փրկարարները կարողացել էին վիրավորին, ով 23 տարեկան աղջիկ էր, տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր