53044 դիտում
13:26 24-12-2019
Կիևյան կամրջից իրեն ցած նետած 64–ամյա տղամարդը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 23-ին, Երևանում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով:
Ժամը 10:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառաողները ծառայության ընթացքում նկատել են, որ Կիևյան կամրջի վրա քաղաքացիներ են հավաքվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ Կիևյան կամրջի տակից պոլիտրավմա ախտորոշմամբ Երևանի 1-03 շտաօպօգնության բժիշկների հերթապահ խումբը հիվանդանոց է տեղափոխել Արագածոտնի մարզի բնակիչ, 64-ամյա Ռուբեն Ե.-ին:
Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հայտնել են, որ ժամը 11:20-ի սահմաններում Ռուբեն Ե.-ն վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է:
Փաստի առթիվ հետաքննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
242355 դիտում
11:48 14-08-2019
Կիևյան կամրջից իրեն ցած նետած 23-ամյա աղջիկն օրեր անց հիվանդանոցում մահացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
58924 դիտում
10:30 03-01-2018
Կիևյան կարմիջից իրեն ցած նետած 62-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է