1597 դիտում
17:28 13-08-2019
Հին սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների սերվերը թարմացվելու են, հնարավոր է առաջանան կապի ժամանակավոր խափանումներ. ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ օգոստոսի 13-ին ժամը՝ 17։00-ից 23։00-ն ընկած ժամանակահատվածում կապի և տեխնիկական պայմանների բարելավման նպատակով կատարվելու են հին սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների սերվերի թարմացման աշխատանքներ: Այս մասին հայտարարում է Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Միաժամանակ` ՊԵԿ-ը տեղեկացնում է տնտեսվարող սուբյեկտներին, որ կատարվելիք աշխատանքների արդյունքում նշված ժամանակահատվածում հնարավոր է առաջանան կապի ժամանակավոր խափանումներ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
769 դիտում
12:09 04-02-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Վեդի քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)