211652_close_icon
views-count2746 դիտում article-date 14:57 13-08-2019

Համացանցի միջոցով թմրանյութ էր ձեռք բերել ու բռնվել. ոստիկանության բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը: Օգոստոսի 11-ին հերթական դեպքը ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները բացահայտեցին: Քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ժամը 3-ի սահմաններում, Երևանի Բայրոնի փողոցից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին Պուշկինի փողոցի բնակիչ, 20-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց սպիտակ բյուրեղանման զանգվածով պոլիէթիլենային փաթեթ: Ըստ երիտասարդի` հայտնաբերվածը «Կրիստալ» տեսակի թմրանյութ է, որը ձեռք է բերել համացանցի միջոցով: Նշանակվել է փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Ձեռնարկվում են միջոցառումներ` թմրանյութն իրացնող անձին հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր