Փարիզյան ահաբեկիչները զենքը ձեռք էին բերել Գերմանիայում՝ համացանցի միջոցով
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան իրականացված ահաբեկչությունների հեղինակները ավտոմատները ձեռք էին բերել Գերմանիայում, համացանցի միջոցով, ընդհատակյա առևտրականներից մեկից, հաղորդում է Ria Novosti-ն:
Իր հերթին Bild պարբերականը, հղում անելով հետաքննությանը մոտ կանգնած իր աղբյուրին, գրում է, որ զենքերը պատվիրվել էին Բադեն Բյուրտեմբերգի մոտակայքում:
Թերթի տվյալներով՝ խոսքը գնում է չինական արտադրության 2 AK-47 տեսակի ավտոմատների և հարավսլավական արտադրության 2 «Զաստավա Մ70» տեսակի ավտոմատների մասին: Վերջինը «Կալաշնիկով»-ի հիմքով չլիցենզավորված զենքի տեսակ է:
Հիշեցնենք, որ այդ օրը ահաբեչությունների զոհ դարձավ 130 մարդ: