211652_close_icon
views-count1419 դիտում article-date 13:54 13-08-2019

Աթամբաևին մեղադրել են պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ

Օգոստոսի 8-ին ձերբակալված Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը պետական հեղաշրջում էր պատրաստում հանրապետությունում: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 13-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Օրոզբեկ Օփումբաեւը, հաղորդույմ է Tass-ը։ «Աթամբաևը պետական հեղաշրջում էր ծրագրել երկրում»,- ասել է նա: Օփումբաևի խոսքով՝ նախկին նախագահն իր ձերբակալման գործողության ժամանակ պաշտպանության համար հատուկ օգտագործել է կանանց և երեխաների, որպեսզի խաղաղ քաղաքացիների վիրավորման մասին տեղեկատվությունն օգտագործի որպես գործոն իշխանության տապալման համար: Պարզաբանել է, որ Աթամբաևի նստավայրի վրա կազմակերպված հատուկջոկատայինների գրոհին մասնակցած մարտիկներից մեկը գնդակահարվել է պետության նախկին ղեկավարի տանը հայտնաբերված զենքով:

Նմանատիպ նյութեր