Աթամբաևին կասկածում են հայտնի քրեական «հեղինակության» հետ կոռուպցիոն գործարք կնքելու մեջ
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը կասկածվում է քրեական գործի շրջանակնրում «քրեական հեղինակություն» Ազիզ Բատուկաևի հետ համաձայնության գալու մեջ։ Այդ մասին հաղորդում է Tass-ը՝ հղում անելով նախկին նախագահի փաստաբան Սերգեյ Սլեսարևին։
Նշվում է, որ 2013 թվականին Բատուկաևվն անօրինականորեն ազատ է արձակվել կալանքից։ Որպես ազատ արձակվլու պատճառ՝ նվել է իբրև թե առողջության վատթարացումը։ Ավելի ուշ նա լքել է երկիրը, իսկ 2018 թվականին Ղրղզստանում սկսվել է Բատուկաևվի անօրինական ազատման վերաբերյալ հետաքննությունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել այն մասին, որ Աթամբաևը հրաժարվել է համագործակցել իրավապահ մարմինների հետ։