211652_close_icon
views-count2109 դիտում article-date 13:22 12-08-2019

Grand Chess Tour. Լևոն Արոնյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը հաջողությամբ է խաղում ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող Grand Chess Tour-ում։ Հայ շախմատիստը տոնել է 4 հաղթանակ ու 2 անգամ էլ պարտիան ավարտել ոչ-ոքի: Ընդ որում, 5-րդ պարտիայում մեր գրոսմայստերը սևերով հաղթեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին: Արոնյանը 10 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 9 միավորով երկրորդ տեղում ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն է, 8 միավորով լավագույն եռյակը եզրափակում է Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ): Այսօր կկայանան արագ շախմատի վերջին երեք հանդիպումները։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր