Համաշխարհային մտավոր խաղեր. Արոնյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ընթացող համաշխարհային մտավոր խաղերում ավարտվել է կայծակնային շախմատի 10-րդ տուրը: Մրցաշարում հանդես եկող շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը տարել է 5 հաղթանակ, 4 ոչ-ոքի և 1 պարտություն: Այսպիսով վաստակելով 7 միավոր Արոնյանը բաժանում է 1-3 տեղերը Վասիլի Իվանչուկի և Պետեր Լեկոյի հետ:
Կայծակնային մրցաշարի աղյուսակը 10 տուրից հետո․
1. Իվանչուկ 7
2. Արոնյան 7
3. Լեկո 7
4. Մամեդյարով 6
5. Վաշիե-Լագրավ 6
6. Գրիշչուկ 5.5
7. Վան Հաո 5.5
8. Ռաջաբով 5
9. Նեպոմնյաշչի 4.5
10. Հարիկրիշնա 4.5
11. Վոյտաշեկ 4.5
12. Դոմինգես Պերես 4.5
13. Գելֆանդ 4.5
14. Վան Յու 3
15. Պոնոմարյով 3
16. Բաքրո 2.5