211652_close_icon
views-count49975 դիտում article-date 23:07 10-08-2019

Նիկոլ Փաշինյանի հայրական տունը, պատգամավոր Սիփան Փաշինյանի արված գործը մարզում. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Armlur.am

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը ծնունդով Տավուշի մարզի Իջեւան քաղաքից է, այժմ իր պատգամավորական գործունեությունից ելնելով բնակվում է Երեւանում: Սակայն շատ հաճախ է մեկնում Իջեւան, քանի որ վերջին վեց ամիսների ընթացքում իշխանական պատգամավորը հասցրել է տարբեր գործարարների օգնությամբ մի շարք ծրագրեր իրականացնել: [url=https://armlur.am/922251/] Armlur.am[/url] լրատվականի «Քայլ առ քայլ» հաղորդումը եղել է Տավուշի մարզում, հյուրընկալվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրական տանը. Սիփան Փաշինյանը Իջեւան այցելելու ընթացքում լինում է այնտեղ: Պատգամավորի հետ զրուցել ենք իր կրթության, աշխատանքային գործունեության, հեղափոխությունից առաջ ու հետո իր կյանքում տեղի ունեցած փոփոխությունների, ինչպես նաեւ այս ժամանակահատվածում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ շփվելու մասին: Մանրամասները՝ [url=https://armlur.am/922251/]Armlur.am[/url]-ի տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր