211652_close_icon
views-count60900 դիտում article-date 09:25 28-07-2016

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հավատարիմ իր խոստմանը, հիմնովին կառուցել է տալիս Արցախում զոհված 19-ամյա հերոսի հայրական տունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 27-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այցելեց Տավուշի մարզի Զորական գյուղ, որտեղ հանդիպեց Լեռնային Ղարաբաղում զոհված 19-ամյա Գարիկ Մնացականի Մովսիսյանի ընտանիքի անդամներին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս տարվա մայիսի 2-ին Զորական գյուղում տեղի էր ունեցել Ղարաբաղում զոհված Գարիկի հուղարկավորությունը և այդ ժամանակ վարչապետը, տեսնելով, թե ինչպիսի սոցիալական ծանր պայմաններում են ապրում կյանքը հայրենիքի համար տված հերոսի ընտանիքի անդամները, դեռ այն ժամանակ խոստացավ, որ հիմնովին կառուցվելու է նոր տուն և ավագ եղբայրը, եթե ամուսնանա, ապա ինքը կդառնա նրա հարսանիքի քավորը: Երեկ վարչապետ Հ. Աբրահամյանը, Տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը, գյուղնախարար Սերգո Կարապետյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը տեղում ծանոթացան հիմնովին վերակառուցված տանը, որից հետո վարչապետը կրկին հայտնեց, որ ավագ եղբայրը ամուսնանա ու ինքը դառնալու է հարսանիքի քավորը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում հարազատներն ու գյուղացիներն ասում էին. «Ճիշտ է, հերոսին հետ չենք բերում, բայց շատ գոհ ենք, որ վարչապետը իր խոստմանն հավատարիմ սատար կանգնեց հերոսի ընտանիքին և լուծվեց դեռ Սովետի վախտով չլուծված ընտանիքի տան շինարարության խնդիրը»: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/05/02/84058/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, մայիսի 2-ին Տավուշի մարզի Զորական գյուղում կայացել էր Լեռնային Ղարաբաղում զոհված 19-ամյա Գարիկ Մնացականի Մովսիսյանի հուղարկավորությունը: Նա շուրջ մեկ տարի էր ծառայել բանակում: Արարողությանը ներկա էին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը, հոգևորականներ, բարձրաստիճան զինվորականներ, դպրոցի աշակերտներ, տեղի և հարևան գյուղերի մեծ թվով բնակիչներ: Զորականի գյուղապետ Սուրեն Մարտիրոսյանը հայտնել էր, որ Գարիկը ավագ եղբայր ունի, քույրը 21 տարի առաջ բուտուլիզմից մահացել էր: Գյուղապետն ասել էր, որ կրտսեր սերժանտ Գարիկ Մովսիսյանը զոհվել է, երբ վերականգնել է դիրքերի միջեւ հեռախոսային կապը, նա օգնել էր վիրավոր ծառայակից ընկերոջը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 87+
87+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր