211652_close_icon
views-count2840 դիտում article-date 21:17 10-08-2019

Բռնցքամարտիկ Սուրեն Առաքելյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանն առաջին ոսկե մեդալն է նվաճել Վրաստանում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությունում, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը։ Մեր բռնցքամարտիկներից պատվո հարթակի ամենավերին աստիճանին է կանգնել Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցի սան 68 կգ քաշային Սուրեն Առաքելյանը, ով եզրափակիչում հաղթել է անգլիացի էթան Մուրին։ Պատվո հարթակին մեր չեմպիոնին պարգևատրել է Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, ով Վրաստան է մեկնել քաջալերելու մեր բռնցքամարտիկներին։ Վրաստանում են նաև մեր տիտղոսակիր բռնցքամարտիկները, Հրաչիկ Ջավախյանը, Արտակ Մալումյանն ու Անդրանիկ Հակոբյանը, ովքեր նույնպես Վրաստան են մեկնել մեր մարզիկներին աջակցելու համար։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր