Նազիկ Ավդալյանը հռչակվեց ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն և հաղթանակը նվիրեց Ղարաբաղում կռվող զինվորներին. ֆոտոշարք, տեսանյութ
Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն նորվեգական Ֆորդե քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն:
Կանանց մրցաշարի 69 կգ քաշային կարգոմ մրցում էին 9 ծանրորդ: Պոկում վարժության ժամանակ Ավդալյան առաջին մոտեցմամբ բարձրացրեց 100 կգ, այնուհետ՝ 105կգ, սակայն անհաջող ստացվեց 107 կգ: Այս կերպ Ավդալյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ: Առաջին տեղում Բելառուսի ներկայացուցիչ Դարյա Պարաբուտն էր:
Հրում վարժության ժամանակ Ավդալյանը կատարեց իր բոլոր երեք մոտեցումները: Նախ 122, հետո 127 և վերջում էլ 132 և նվաճեց փոքր ոսկե մեդալը: Երկամարտի 237 կգ արդյունքով Ավդալյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն:
Չեմպիոն հռչակվելուց հետո Նազիկը նշեց, որ հաղթանակը նվիրում է բոլոր հայ զինվորներին: «Այս հաղթանակս նվիրում եմ Ղարաբաղում կռվող բոլոր տղերքին, մենք ձեզ հետ ենք, մենք ձեզանով ենք ուժեղ»,- ի լուր ամբողջ աշխարհի հայտարարեց Նազիկ Ավդալյանը:
Ապրիլի 15-ին մեդալների համար կպայքարի 75 կգ քաշայիին Սոնա Պողոսյանը, ով կմրցի A ենթախմբում: