211652_close_icon
views-count1949 դիտում article-date 17:16 10-08-2019

Հյուսիսային Կորեայի առաջնորդը «փոքրիկ ներողություն է խնդրել»․ Թրամփ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 10-ին Թվիթերի միկրոբլոգում [url=https://twitter.com/realDonaldTrump/status/1160158591518674945]հայտնել է[/url], որ նամակ է ստացել Հյուսիսային Կորայի առաջնորդ Կիմ Չեն Ընից, որում վերջինս առաջարկել է իրեն հանդիպում անցկացնել այն բանից հետո, ինչ կավարտվեն ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ ռազմական ուսումնավարժանքները: Թրամփն ընդգծել է, որ պատրաստ է հանդիպում անցկացնել մոտ ժամանակներս: Նա նաև հայտնել է, որ նամակում Հյուսիսային Կորեայի առաջնորդը «փոքրիկ ներողություն է խնդրել» բալիստիկ հրթիռներ արձակելու փաստի առնչությամբ՝ նշելով, որ փորձարկումներ կդադարեցվեն ուսումնավարժանքների ավարտից անմիջապես հետո:

Նմանատիպ նյութեր