5789 դիտում
10:51 09-08-2019
Գրող, հրապարակախոսը բաց նամակով կոչ է անում Սևանա լճում հավաքական մկրտության արարողություն կազմակերպել
ԲԱՑ ՆԱՄԱԿ
09 օոգոստոս 2019թ.
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴԻՆ
ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՊՐ. ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
Ձերդ Սրբություն
Մեծահարգ վարչապետ.
Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը ուներ շատ ծրագրեր, երազանքներ, ցանկություններ, որոնք անկատար մնացին հառաջացած տարիքի, ծանր հիվանդության և 1988 թվականից հետո Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների պատճառով (Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմ, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակում):
Ստորև ներկայացնում եմ 1990թ. հուլիսի 19-ին Մայր Աթոռի Դիվանի հաղորդագրությունը, ըստ որի Վազգեն վեհափառի կարգադրությամբ հետաձգվում է նախապես ծրագրված միջոցառումը.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻՑ
19 հուլիսի 1990թ.
Ինչպես հայտնի է հավատացյալ մեր ժողովրդին, ս/թ հուլիսի 22-ին, մեր Տիրոջ Հիսուսի Քրիստոսի պայծառակերպության-վարդավառի տոնի առթիվ նախատեսվում էր Սևանա լճի ափին կատարել հավաքական սբ.Մկրտության արարողություն նախագահությամբ ազգիս Վեհափառ Հայրապետ Տ.Տ.Վազգեն Ա.Կաթողիկոսի:
Սրբալույս մյուռոնով օրհնված Սևանի ջրերում, շուրջ իննը հազար զավակներ մեր ժողովրդի պիտի մկրտվեին ընդունելով աստվածային սբ.Հոգու շնորհները:
Սակայն հանրապետությունում ստեղծված ներկա անկայուն իրավիճակը ստիպում է մեզ հետաձգել 22 հուլիսի հավաքական մկրտության արարողությունը, խուսափելու համար հնարավոր անկարգություններից և անսպասելի պատահարներից:
Ողորմությամբ և կամոքն Աստուծո, հավաքական Մկրտության արարողությունը կարող է կատարվել մեկ այլ ժամանակ, երբ բարենպաստ պայմաններ կստեղծվեն մեր հանրապետությունում:
Սբ.Էջմիածինը հավատացած է, որ այս առիթով նրա մտահոգությունները ճիշտ կընկալվեն մեր հավատավոր ժողովրդի կողմից:
Դիվան մայր աթոռոյ
ՀՀ ԱԱ Ֆ.823, ց.99, թ.26, տպագիր, բնագիր
Վեհափառ Տեր,
Պր.Նիկոլ Փաշինյանին
Կարծում եմ, այսօր կան բոլոր նպաստավոր պայմանները, որպեսզի Սևանի ափին կազմակերպվի աստվածահաճո այդ արարողությունը:
Համոզված եմ, որ Սևանը սրբազան մյուռոնով օրհնելուց հետո, հայ ժողովուրդը Սևանին երկյուղածությամբ կվերաբերվի, ինչպես վերաբերվում է Սուրբ Ծննդյան տոնին եկեղեցիներում օրհնված ջրին (սուրբ, զորավոր, բուժիչ) և չի աղտոտի սրբագործված Սևանը:
[b]Սիլվա Սուքիասյան
Գրող, հրապարակախոս[/b]
Նմանատիպ նյութեր
36134 դիտում
22:53 28-06-2018
«Նուբարաշեն» ՔԿՀում կայացել է ցմահ ազատազրկման դատապարտվածի մկրտության արարողություն
Այս բաժնից
526 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
427 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
640 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am