211652_close_icon
views-count1255 դիտում article-date 10:13 09-08-2019

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սինգապուրի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սիեն Լունին Անկախության օրվա կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմը: Դրանում, մասնավորապես, ասվում է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սինգապուրի բարեկամ ժողովրդին Սինգապուրի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակ­ցու­թյամբ: Մաղթում եմ, որ բարեկեցությունը, բարգավաճումն ու խաղաղությունը մշտա­պես ուղեկից լինեն ձեր բացառիկ երկրին և տաղանդաշատ ժողովրդին: Գոհունակությամբ եմ նշում մեր միասնական մտադրությունը՝ առաջ շարժ­վելու ավելի խոր համագործակցության և բարեկամության ուղիով և արդյունա­վետորեն իրացնելու առկա ներուժը: Մեր պատմական կապերը, նմանություններն ու փոխադարձ համակրանքն ամուր հենք են երկկողմ բազմաշերտ համա­գործակ­ցության ընդլայնման համար»:

Նմանատիպ նյութեր