211652_close_icon
views-count2107 դիտում article-date 13:42 09-08-2020

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի վարչապետին Ազգային տոնի կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սիեն Լունին՝ երկրի Ազգային տոնի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարությունը։ Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո պարոն վարչապետ, Սիրելի Սիեն Լուն, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Սինգապուրի բարեկամ ժողովրդին Սինգապուրի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ: Մեծ գոհունակությամբ և ջերմությամբ եմ հիշում անցյալ տարվա մեր հանդիպումներն ու մտքերի փոխանակումը, որոնց արդյունքում ուրվագծեցինք Հայաս­տանի և Սինգապուրի միջև համագործակցության նոր ուղիներ՝ հիմնված մեր ժողո­վուրդների մեծ ներուժի վրա: Օգտվելով առիթից՝ ուզում եմ նաև շնորհավորել Ձեզ վերջին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Վստահ եմ, որ Ձեր փորձառու և իմաստուն առաջնորդության ներքո Սինգապուրը կշարունակի հաջողությունների ու առաջընթացի իր անշեղ ուղին»։

Նմանատիպ նյութեր