1387 դիտում
22:01 08-08-2019
ՀՀ ԶՈՒ զինծառայողները հաջող են մասնակցել բանակային միջազգային հինգերորդ խաղերի մրցափուլերին
Մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում բանակային միջազգային հինգերորդ խաղերի շրջանակում անցկացվել են մի շարք մրցափուլեր:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, օգոստոսի 7-ին և 8-ին «Դաշտային խոհանոց» մրցաձևին մասնակցող ՀՀ ԶՈՒ խոհարարները պատրաստել են հացաբուլկեղեն և մի քանի ճաշատեսակներ, որոնք ներկայացվել են մրցավարական կազմին: Մասնակից թիմերի ղեկավարներից կազմված պրոֆեսիոնալ ժյուրին բարձր է գնահատել հայ խոհարարների պատրաստած կերակրատեսակները: Մրցույթը շարունակվում է, իսկ արդյունքները հայտնի կլինեն առաջիկա օրերին:
Նույն ժամանակահատվածում մրցում էին նաև «Կարգապահության պահապան» մրցաձևի մասնակից թիմերը: ՀՀ ռազմական ոստիկանները վարպետորեն հաղթահարել են փակ տարածության մեջ տեղադրված արգելքները` ոչնչացնելով պայմանական հակառակորդին: Մրցույթի երկրորդ փուլում պարետային ծառայության խնդիրն էր մեքենայով երթուղին հաղթահարելիս հայտնաբերել և ոչնչացնել պայմանական ահաբեկիչներին և օգնություն ցուցաբերել վիրավորներին: Այս մրցափուլում հայկական թիմը խոցել է բոլոր նշանակետերն ու մեքենան վարել առանց թերացումների: Մրցութային վերջին օրը օգոստոսի 10-ին է, որից հետո էլ հայտնի կլինեն հաղթողները:
Նմանատիպ նյութեր
2040 դիտում
21:52 06-08-2019
ՀՀ զինծառայողները հաջող են մեկնարկել «Միջազգային բանակային խաղեր-2019»-ի երկու մրցաձևերում
3055 դիտում
23:17 14-11-2019
ՀՀ ԶՈՒ մարզիկ-զինծառայողները մասնակցել են Համաշխարհային բանակային խաղերին
Այս բաժնից
397 դիտում
09:47 02-05-2024
Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
652 դիտում
09:30 02-05-2024
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
514 դիտում
09:19 02-05-2024
ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծnւմը. ՆԳՆ