211652_close_icon
views-count3438 դիտում article-date 21:34 08-08-2019

Թուրքիայում երկրաշարժեր են տեղի ունեցել

Թուրքիայի Դենիզլի նահանգի Բողքուրթ քաղաքում, որը գտնվում է երկրի հարավ-արևմուտքում, 6 բալ ուժգնությամբ երկրաշար ժ է տեղի ունեցել։ Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Օջախը գտնվել է 7 կմ խորության վրա, ստորգետնյա ցնցումները զգացվել են հարևան նահանգներում։ Այսօր առավոտյան ևս մեկ երկրաշարժ էր տեղի ունեցել այդ երկրում, այս անգամ՝ Իզմիր նահանգի Սեֆերիհիսար քաղաքում։ Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել էր 4.8 բալ։ Երկրաշարժը տեղի բնկչության շրջանում խուճապ էր առաջացրել։ Իսկ դրանից առաջ Ստամբուլում էր տեղի ունեցել երկրաշարժ։ Այնտեղ ցնցման ուժգնությունը կազմել էր 7.5 բալ։

Նմանատիպ նյութեր