Իրանում երկրաշարժեր են տեղի ունեցել
Այսօր առավոտյան Իրանի Ֆարս նահանգի Հարաշ քաղաքի մոտակայքում տեղի են ունեցել 4,1 և 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր: Այս մասին տեղեկացնում է Թեհրանի սեյսմիկ ծառայությունը:
Առաջին ստորգետնյա ցնցումը գրանցվել է տեղի ժամանակով ժամը 06:56-ին (Երևանի ժամանակով ժամը 06:26-ին), իսկ 2-րդ ցնցումը՝ ժամը 07:02-ին (Երևանի ժամանակով ժամը06:20-ին):
Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել նաև ժամը 05:57-ին (Երևանի ժամանակով ժամը 05:27-ին) Քերմանշահ քաղաքում:
Ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: