Թուրքիայում 4,7 և 4.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել
Թուրքիայի Չանաքքալե նահանգում այսօր կրկին երկրաշարժեր են տեղի ունեցել, հաղորդում է Milliyet թերթը։
Իրար հաջորդող ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 02։27-ին։ Օջախը գտնվել է Այվաջիք շրջանում, հիպոկենտրոնը՝ 7.13 կմ խորության վրա։
Ավերածություններ ու զոհեր չկան։