2768 դիտում
16:45 08-08-2019
Բաթումիում տեղադրվել է ճարտարապետ Բոգդան Կիրակոսյանի հուշատախտակը․ Aliq.ge
Բաթումիի կենտրոնական՝ Ռուսթավելի փողոցում տեղադրվել է բաթումահայ հայտնի ճարտարապետ Բոգդան Կիրակոսյանի հուշատախտակը: Գրում է [url=https://www.aliq.ge/bathumium-teghadrvel-e-bogdan-kirakosyani-hushataxtakeh/]Aliq.ge[/url]-ն։
Բոգդան Կիրակոսյանը նախագծել է Բաթումիի ամառային թատրոնը, որ գտնվում է հայտնի բուլվարում, նաև համահեղինակն է կոլոնադաների, որ համարվում են ծովափնյա քաղաքի խորհրդանիշերից: Բոգդան Կիրակոսյանը 24 կարևոր շինությունների հեղինակ է:
«Բաթումահայերը հիշում են, որ 1958 թվականին, երբ հրաման է տրվում՝ քաղաքը բարեկարգելու անվան տակ քանդել հայկական եկեղեցին, Բոգդան Կիրակոսյանը մեծ ներդրում է ունենում եկեղեցու շենքը պահպանելու գործում, սա շատ կարևոր է: Որպես Բաթումիի ինտելեգենցիայի ներկայացուցիչ, որպես հայ նա շատ էր սիրում մեր քաղաքը»,- [url=https://www.aliq.ge/bathumium-teghadrvel-e-bogdan-kirakosyani-hushataxtakeh/]Ալիքի[/url] հետ զրույցում ասաց Վիրահայոց թեմի Աջարիայի, Գուրիայի, Իմերեթիի հայության հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը:
Բոգդան Կիրակոսյանի ընկերները, գործընկերները, հարազատները կիսվեցին նրա հետ կապված հիշողություններով։ Ներկա ճարտարապետները նշեցին, որ քաղաքի համար կարևոր անուն է Բոգդան Կիրակոսյանը: Բաթումիի քաղաքապետ Լաշա Կոբախիձեն ասաց, որ Բոգդան Կիրակոսյանը Բաթումիի հպարտություններից մեկն է:
Ռուսթավելի 7 հասցեում, ուր ապրել է հայտնի ճարտարապետը, հուշատախտակ տեղադրելը նրա ընտանիքի, համայնքի ու Բաթումիի քաղաքապետարանի նախաձեռնությունն էր, բացմանը ներկա էին նաև նրա ընտանիքի անդամները, երկու աղջիկները:
Նմանատիպ նյութեր
2650 դիտում
21:38 07-08-2019
Բաթումիում բացվել է ճարտարապետ Բոգդան Կիրակոսյանին նվիրված հուշատախտակ
1660 դիտում
14:22 31-10-2021
Գյումրիում բացվեց մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանի հուշատախտակը
Այս բաժնից
481 դիտում
15:47 17-04-2024
Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները. Հաջիև
1084 դիտում
13:41 17-04-2024
Սոչիում ձերբակալվել է KВН-ի փառատոնի ժամանակ հումորիստ Ամիրան Գևորգյանին սպանողը