2668 դիտում
21:38 07-08-2019
Բաթումիում բացվել է ճարտարապետ Բոգդան Կիրակոսյանին նվիրված հուշատախտակ
Օգոստոսի 6-ին Բաթումի կենտրոնում՝ Ռուսթավելի փողոցում գտնվող տան պատին բացվեց հուշատախտակ՝ նվիրված բաթումահայ հանրահայտ ճարտարապետ, Աջարիայի ԻՀ վաստակավոր ճարտարապետ Բոգդան Կիրակոսյանին:
Հուշատախտակի պատրաստումն ու տեղադրումն իրագործվել է ճարտարապետի ժառանգների ջանքերի և Բաթումի քաղաքապետարանի, Աջարիայի ճարտարապետների միության, հայկական համայնքային կառույցների աջակցության շնորհիվ:
Բացման արարողությանը Բոգդան Կիրակոսյանի կյանքի և գործունեության մասին խոսքով հանդես եկան նրա դուստր Գայանե Կիրակոսյանը, Բաթումի քաղաքապետ Լաշա Կոմախիձեն, Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը, Աջարիայի ճարտարապետների միության նախագահ Ռեվազ Գոգիտիձեն, ՀԱԵ Աջարիայի և մերձակա տարածաշրջանի հոգևոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանը, «Մեր տունը Վրաստանն է» հայ-վրացական կազմակերպության նախագահ Սահակ Տալիթյանը, Աջարիայի հայերի միության վարչության անդամ Արթուր Հովհաննիսյանը:
Տեղեկանք․ Բոգդան Կիրակոսյանը (1912թ. –1972թ.) խորը հետք է թողել Բաթումում՝ հեղինակելով մի շարք բարձր նշանակություն ունեցող ճարտարապետական շինություններ, այդ թվում՝ քաղաքի խորհրդանիշ հանդիսացող սյունաշարը:
Նմանատիպ նյութեր
2783 դիտում
16:45 08-08-2019
Բաթումիում տեղադրվել է ճարտարապետ Բոգդան Կիրակոսյանի հուշատախտակը․ Aliq.ge
1016 դիտում
17:34 12-06-2014
Թբիլիսիում անվանի աստղագետ Վիկտոր Համբարձումյանի հիշատակին նվիրված հուշատախտակ է բացվել
1795 դիտում
16:51 12-12-2020
Ադրբեջանի կողմից խոցված ռուսական ուղղաթիռի զոհերի հիշատակին նվիրված հուշատախտակ է բացվել Երասխում
Այս բաժնից
520 դիտում
15:32 01-05-2024
Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբաններ
382 դիտում
15:18 01-05-2024
Այն մարդիկ, որոնք կասեն՝ թե մենք Ռուսաստանի շպիոններ ենք, նիկոլական ուղղորդված պրոպագանդա է․ Հայկ Մարության
418 դիտում
15:07 01-05-2024
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը