«Փյունիկ» – «Վուլվերհեմփթոն» խաղի ժամանակ երկրպագուները անակնկալ են պատրաստել
Այսօր` օգոստոսի 8-ին Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում «Փյունիկը» Երևանի «Հանրապետական» մարզադաշտում ընդունելու է անգլիական «Վուլվերհեմփթոնին»:
Թիմերի` խաղադաշտ մտնելու պահին երկրպագուները պերֆորմանս են ցուցադրելու: Բոլոր ֆուտբոլասերներին կարմիր գույնի թղթեր են հատկացվելու: Այն ձեռքերով դեպի վեր պարզելուց պահին ստադիոնն ամբողջությամբ կարմիր գույնի տեսք է ստանալու, հայտնում է [url=https://www.armfootball.com/arm/news/110377/pyunikvulverhempton-khaxi-zhamanak-erkrpaguneri-performans-klini.html]Armfootball.com[/url]-ը:
Հիշեցնենք, որ խաղը մեկնարկելու է ժամը 20:00-ին: