«Փյունիկ»-«Վուլվերհեմփթոն» հանդիպումը կսպասարկեն իտալացի մրցավարները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Օգոստոսի 8-ին «Փյունիկը» Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի անգլիական «Վուլվերհեմփթոնին»:
Խաղը կսպասարկեն իտալացի մրցավարները: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը։
Գլխավոր մրցավարը կլինի Մայքլ Ֆաբրին։ Մրցավարի առաջին օգնականն է Ֆիլիպո Մելին, իսկ երկրորդ օգնականը՝ Մաուրո Գալետոն։ 4-րդ պաշտոնյա կլինի Լուկա Պաիրետոն, իսկ ՈւԵՖԱ-ի պատվիրակը՝ Քրիստիան Ուելանդերը (Շվեդիա):