ՆԱՏՕ-ն պետք է հակազդի Չինաստանի ուժեղացմանը. Ստոլտենբերգ
Աշխարհում Չինաստանի ազդեցության ուժեղացումն ու ընդլայնումը պահանջում է ՆԱՏՕ-ի վերլուծությունն ու համարժեք պատասխանը: Այդ մասին օգոստոսի 7-ին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
Վրջինս ընդգծել է, որ խոսքը վերաբերում է ոչ թե Խաղաղ օվկիանոսում ՆԱՏՕ-ի առաջխաղացմանը, այլ նրան, որ հակազդեցություն ցուցաբերվի այն փաստին, որ Չինաստանն ավելի ու ավելի է մոտենում իրենց. ընդգրկուն ներդրումներ Եվրոպայի կարևորագույն ենթակառուցվածքներում, ներկայության ուժեղացում Արկտիկայում, ինչպես նաև կիբեռտարածությունում:
«Այս ամենը ստիպում է ՆԱՏՕ-ին հակազդել Չինաստանի ուժեղացմանը, և մենք դա անում ենք ոչ վերջին հերթին այդ տարածաշրջանում մեր գործընկերների՝ Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, ինչպես նաև Ճապոնիայի ու Հարավային Կորեայի հետ սերտ փոխգործակցությամբ»,-մեջբերել է Reuters գործակալությունը Ստոլտենբերգի խոսքը։