3886 դիտում
19:56 25-11-2016
ՆԱՏՕ-Հայաստան և ՆԱՏՕ-Ադրբեջան հարաբերությունները պայմանավորված չեն ԼՂ հակամարտությամբ. Յենս Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանն այսօր ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ ադրբեջանցիները նստաշրջանի ընթացքում փորձել են տպավորություն ստեղծել, թե ԼՂ հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային հակամարտություն է և այդ մասին պատվիրակներից մեկը հարց է հղել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին:
«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պատասխանը շատ հստակ էր: Նա նշեց, որ ՆԱՏՕ-ի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում չի փոխվել: ՆԱՏՕ-ն հակամարտության կարգավորմանը որևէ մասնակցություն չունի, ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով ընթացող գործընթացը»,- ասաց Նահապետյանը, հավելելով, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն առաջին անգամ հստակ և սպառիչ ընդգծել է, որ ՆԱՏՕ-Հայաստան և ՆԱՏՕ-Ադրբեջան հարաբերությունները որևէ կերպ պայմանավորված չեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ:
Կորյուն Նահապետյանը հայտնեց նաև, որ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի բանաձևերի նախագծերից մեկում Ադրբեջանի պատվիրակությունն առաջարկել է Ադրբեջանը ներկայացնել տուժած պետություն:
«Սրա կապակցությամբ մեր և գլխավոր զեկուցողի պարզաբանումներից հետո բոլորի համար պարզ դարձավ, որ նման ձևակերպումը կարող է առաջ բերել մոտեցումներ, որոնք կարող են վնասել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավարմանը»,- մանրամասնեց Նահապետյանը՝ հավելելով, որ բոլոր պատվիրակների կողմից Ադրբեջանի պատվիրակության առաջարկը մերժվել է:
Նմանատիպ նյութեր
3097 դիտում
20:42 30-03-2022
Ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված՝ ՀՀ ժամանած 34 աշակերտները ընդգրկվել են տարբեր դպրոցներ
1156 դիտում
11:27 01-03-2023
Ուկրաինայում պատերազմի ավարտը չի կարգավորի ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունները. հետդարձի ճանապարհ չկա. Ստոլտենբերգ
1266 դիտում
10:49 26-09-2019
Նիկոլ Փաշինյանը և Յենս Ստոլտենբերգը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության հարցեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
319 դիտում
17:33 23-12-2024
Վերաբրենդավորվել է Ամիօ բանկի «Իջևան» մասնաճյուղը
7249 դիտում
16:01 23-12-2024
N1-ը՝ ավանդներով․ ֆիզիկական անձանց ավանդների ծավալով Ամիօ բանկը առաջինն է
1273 դիտում
23:48 22-12-2024
Մոլդովան հունվարից դոլարի փոխարեն եվրո կօգտագործի