Վրաստանն անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ. Յենց Ստոլտենբերգ
Վրաստանում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենց Ստոլտենբերգը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Վրաստանն անպայման կդառնա դաշինքի անդամ, հաղորդում է News Georgia-ն:
«Վրաստանը ՆԱՏՕ-ի ամենահավատարիմ գործընկերներից է և բավականին կարևոր դեր է խաղում Աֆղանստանում խաղաղապահ առաքելության հարցում»,-ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Միևնույն ժամանակ նա ընդգծել է ՆԱՏՕ-ի կողմից Վրաստանին հատկացված փաթեթի կարևորությունը, որը հաստատվել էր սեպտեմբերի 4-5-ը Ուելսում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթաժողովում և որը, ըստ նրա, կմոտեցնի Վրաստանը Հյուսիսատլանտյան դաշինքին: