211652_close_icon
views-count3925 դիտում article-date 22:25 06-08-2019

Եվրոպայի Լիգա. «Արարատ-Արմենիան» պարտություն կրեց

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում տանը պարտվեց վրացական «Սաբուրթալոյին»՝ 1:2: Առաջին կեսում մեր թիմը բավական հաջող խաղ էև ցուցադրում, և նրա գրրոհներից մեկը պսակվեց հաջողությամբ՝ 31-րդ րոպեին Կոբալկոն բացեց հանդիպման հաշիվը: Երկրորդ խաղակեսում պատկերն ամբողջովին փոխվեց: Վրացական թիմը շատ ակտիվ սկսեց գործել: Անընդհատ գրոհները տվեցին իրենց ցանկալի արդյունքը: 72-րդ րոպեին աջ եզրից կատարած փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ ու հաշիվը հավասարեցրեց Ալտունաշվիլին: Մի քանի րոպե անց Կենիան խփեց նաև երկրորդ գոլը ու հաշիվը դարձրեց 2-1: Թիմերի միջև երկրորդ խաղը կկայանա օգոստոսի 14-ին, հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2019/08/06/arm1/1003720]Armsport.am[/url]-ը:

Նմանատիպ նյութեր