Եվրոպայի Լիգա. «Մանչեսթեր Յունայթեդը» պարտություն կրեց Ստամբուլում, Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Եվրոպայի Լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում թուրքական «Ֆեներբահչեն» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»:
Թուրքական ակումբը հիանալի հանդիպում անցկացրեց եւ խաղային առումով գերազանցեց Մոուրինյոյի թիմին, որն պարզապես անզոր տեսք ուներ: Հանդիպման զարդը դարձավ «Ֆեներբահչեի» հարձակվող Մուսա Սոուի ֆանտաստիկ գոլը 2-րդ րոպեին, գեղեցիկ էին նաեւ Լենսի ու մանկունյանցիների ավագ Ուեյն Ռունիի գոլերը:
Վերջապես խաղային ժամանակ ստացավ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինման դուրս եկավ 61-րդ րոպեին, սակայն նա էլ արդյունավետ գործողություններով աչքի չընկավ: Նշենք, որ 1-ին խաղակեսում վնասվածքի պատճառով խաղադաշտը լքեց Պոլ Պոգբան:
Այս հաղթանակից հետո «Ֆեներբահչեն» վաստակեց 7 միավոր եւ «Ֆեյենորդի» հետ միասին խմբի առաջատարն է: «Մանչեսթեր Յունայթեդը» 6 միավորով 3-րդն է, ուկրաինական «Զարյան» ունի 2 միավոր:
[b]Եվրոպայի լիգա, խմբային փուլ, 4-րդ տուր
[/b]
«Ֆեներբահչե» (Թուրքիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 2:1
Սոու, 2, Լենս, 59, - Ռունի, 89