211652_close_icon
views-count9169 դիտում article-date 13:50 30-06-2017

Եվրոպայի լիգա. Հայկական երրորդ ակումբն էլ պարտություն կրեց

Հունիսի 29-ին՝ Պոդգորիցայի «Գրադսկի» մարզադաշտում, կայացավ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումը Չեռնոգորիան ներկայացնող «Մլադոստ» թիմի և «Գանձասար-Կապանի» միջև: «Մլադոստը» հաղթեց նվազագույն 1:0 հաշվով: Միակ գոլը հանդիպման 57-րդ րոպեին 11-մետրանոց հարվածով խփեց Միլան Դյուրիշիչը: «Գանձասար-Կապանը» հանդես եկավ հետևյալ կազմով՝ 12. Գրիգոր Մելիքսեթյան 2. Ալեքս Ջունիոր 6. Վբեյմար Անգուլո (88. Վարդան Բակալյան, 85) 9. Քրիստոֆեր Մանդիանգու (8.Սարգիս Շահինյան, 68) 10. Վալմերսոն (17. Աշոտ Կարապետյան, 83) 11. Լուբամբո Մուսոնդա 13. Դամիր Մեմովիչ 18. Հայկ Իշխանյան (ա) 19. Վասպուրակ Մինասյան 20. Արթուր Յուսպաշյան 28. Կլաուդիր Պահեստայինների նստարանին մնացին՝ 50. Ֆիլի Իլիկ 22. Գեղամ Հարությունյան 23. Արա Խաչատրյան 31. Արթուր Ադամյան Այսպիսով, Եվրոպայի լիգայում ներկայացված հայկական երեք ակումբներն էլ՝ «Շիրակը», «Փյունիկը» և «Գանձասար-Կապանը», պարտությամբ մեկնարկեցին առաջին փուլում: Այս թիմերից միայն «Գանձասար-Կապանն» է պահպանում հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունները, քանի որ մյուս երկուսը սեփական հարկի տակ պարտություն են կրել՝ 0:2 և 1:4 հաշվով:

Նմանատիպ նյութեր