211652_close_icon
views-count79755 դիտում article-date 17:27 06-08-2019

Մինչ «Շարիկ գլորող» մականվամբ դատավորը գործարար Շշի Մելոյի ձերբակալված նախկին ոստիկան եղբորն ազատ արձակեց, այսօր դատարանը քննելու է նրա կալանավորման հարցը. դատավորը պետք է ապացուցի, որ ինքը կամակատար չէ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր, օգոստոսի 6-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի պետի տեղակալ Արմեն Մուրադյանի կողմից ՀՀ քր. օր-ի 316 հոդվածի հատկանիշներով որպես կասկածյալ, Ազգային ժողովի նախին պատգամավոր, «Շշի Մելո» մանակվամբ գործարար Մելիք Մանուկյանի եղբայր, նախկին ոստիկան, Աբովյան քաղաքի բնակիչ՝ Ռոբերտ Մանուկյանի կալանավորման միջնորդությամբ Ա. Մուրադյանը դիմելու է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Ռ. Մանուկյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ռ. Մանուկյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել էր, սակայն նրա փաստաբան Վահե Դանիելյանը միջնորդություն էր ներկայացրել Կոտայքի մարզի դատարան, և նշված դատարանի դատավոր, «Շարիկ գլորող» մականվամբ Գեղամ Մարգարյանը դռնփակ դատական նիստն անցկացրել և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել էր փաստաբաի միջնորդությունը՝ որոշելով, որ ձերբակալումը եղել է ոչ իրավաչափ և դատարանի դահլիճից Շշի Մելոյի եղբայրն ազատ էր արձակվել։ Ինչպես ժողովուրդն է ասում՝ «մեծն» դատավոր Գ. Մարգարյանի «դարակազմիկ» որոշմամբ շշի միջից ջինը դուրս եկավ», մինչդեռ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել, թե ինչպիսի դատական վճիռներ է կայացրել Գ. Մարգարյանը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Շշի Մելոյի եղբոր կալանավորման դատական նիստը տեղի է ունենալու Հրազդանի դատարանի նստավայրում։ Թե ինչ որոշում կկայացնի նիստը նախագահող դատավորը, դեռևս պարզ չէ, սակայն պայթյունի դեպքից հետո մինչև այսօր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] ահազանգած բազմաթիվ քաղաքացիներ ասում են. «Ուզում ենք հավատալ այն խոսքերին, երբ ասվում է՝ արդարությունը հիվանդանում, բայց չի մահանում, բայց եթե այդ արդարության վերականգնումը դրվելու է ծանոթ-բարեկամի, համաքաղաքացու, հարևան-բարեկամի «ռելսերի վրա», ապա ոչ մի արդարություն էլ չի հաղթի։ Բայց թավշյա հեղափոխությունը հույսեր է տալիս, որ դատարանները կառաջնորդվեն օրենքի տառին համապատասխան և վճիռները կկայացվեն՝ արդարության սկզբունքից ելնելով, որ մեղավորը կամ մեղավորները, անկախ զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, օրենքի ողջ խստությամբ կպատժվեն։ Չենք ուզում կասկածել դատարանի անաչառությանը, ու այսօրվա դատական նիստն անցկացնող դատավորը պետք է ապացուցի, որ ինքն առաջնորդվում է օրենքով ու որոշ դատավորների նման «շարիկ չի գլորի» և խորհրդակցական սենյակ գնալով՝ վճիռ կայացնելուց առաջ կխորհի, որ ինքը ոչ ոքի կամակատարը չի, որ իր համար գերակա է արդարադատության պահպանումը, տվյալ դեպքում՝ նաև օրենքը»։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/08/05/1131744/?fbclid=IwAR2divmfU7XnvKKW6c3ywTsXJD3DkG9Ij_ueyN8SjsKsz_ztldz5c9NFy2g]հայտնել [/url]էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, օգոստոսի 5-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրից ազատ էր արձակվել ԱԺ նախկին պատգամավոր, գործարար «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանի եղբայրը՝ Աբովյան քաղաքի բնակիչ, ոստիկանության նախկին աշխատակից, 54-ամյա Ռոբերտ Մանուկյանը։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, վերջինս Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի կարգադրությամբ ձերբակալվել էր, իսկ նույն քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետի տեղակալ Արմեն Մուրադյանի որոշմամբ՝ նրա նկատմամբ հարուցվել էր քրեական գործ ՀՀ ՔրՕրի 38-332 հոդվածի հատկանիշներով։ Օգոստոսի 4-ին Ռ․ Մանուկյանի փաստաբան Վահե Դանիելյանը դիմել էր դատարան՝ բողոքարկելով ձերբակալման որոշումը։ Դատավոր Գեղամ Մարգարյանը ժամը 18։00-ի սահմաններում դռփակ դատական նիստը սկսելուց հետո, արդեն կեսգիշերին մոտ խորհրդակցական սենյակից վերադառնալով, որոշում էր կայացրել Ռ․ Մանուկյանին դատարանից ազատ արձակել՝ գտնելով, որ ձերբակալման որոշումը ոչ իրավաչափ է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով, առաջիկա օրերին հնարավոր է՝ քննչական բաժինը Ռ․ Մանուկյանին կալանավորելու միջնորդությամբ դիմեր դատարան։ Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 268+
268+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր