211652_close_icon
views-count1308 դիտում article-date 14:35 06-08-2019

ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Վարդան Ղարփեթյանին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը օգոստոսի 6-ին ընդունել է Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Վարդան Ղարփեթյանին: Տեղեկացնում է Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի տնտեսությանը, համահայկական նշանակության ծրագրերին և Սփյուռքի՝ մասնավորապես Գլենդելի հայկական համայնքի հետ համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցել են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը և Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը:

Նմանատիպ նյութեր