slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Տարոն Մարգարյանը հանդիպել է Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Վարդան Գարպետյանի հետ
211652_close_icon

Տարոն Մարգարյանը հանդիպել է Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Վարդան Գարպետյանի հետ

views-count2182 դիտում article-date 13:47 09-07-2016
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի անդամ Վարդան Գարպետյանի հետ: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը կարևորել է ԱՄՆ-ում, և հատկապես հայաշատ Գլենդելում քաղաքի կառավարման մարմիններում մեր հայրենակիցների ակտիվ գործունեությունը, ինչը վստահաբար նպաստում է երկկողմ կապերի էլ ավելի ամրապնդմանն ու ընդլայնմանը: «Երևանն ու Գլենդելն համատեղ ծրագրերի իրականացման հարցում մեծ ներուժ ունեն: Համոզված եմ, որ Դուք ևս, շահագրգռված լինելով երկու քաղաքների կապերի ընդլայնմամբ, Ձեր անմիջական մասնակցությունը կունենաք համատեղ ծրագրերի իրագործման հարցում»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը: Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ հյուրընակալության և համագործակցության պատրաստակամության համար՝ Վարդան Գարպետյանը նշել է, որ, տարվա ընթացքում հաճախակի լինելով Երևանում, ամեն այցի ընթացքում նկատում ու արձանագրում է այն դրական փոփոխությունները, որոնք կատարվում են մայրաքաղաքում՝ հատկապես ընդգծելով ձևավորված անվտանգ քաղաքի մթնոլորտը, ինչը, վերջինի դիտարկմամբ, քաղաքային իշխանության հետևողական աշխատանքի արդյունք է: Քաղաքային տնտեսության բոլոր ոլորտներում կարևորելով Երևանի և հայաշատ Գլենդելի ակտիվ փոխգործակցությունը՝ Վարդան Գարպետյանն իր հերթին հավելել է, որ արդեն հաջորդ տարի, ստանձնելով Գլենդելի քաղաքապետի պաշտոնը, անելու է հնարավոր կապերն էլ ավելի խորացնելու և համագործակցությունն ընդլայնելու համար: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր