4837 դիտում
12:49 06-08-2019
ԵՊԲՀ-ում կրթություն ստացած հնդիկ ուսանողները բարձրացնում են բուհի և Հայաստանի վարկանիշը
Հնդկաստանի ազգային քննական հանձնաժողովի տվյալներով 1000-ից ավել հնդիկ դիմորդներ ունեցող համալսարանների մեջ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն արտասահմանյան բժշկական շրջանավարտների քննություն (Foreign Medical Graduates Examination (FMGE)) հանձնելու վիճակագրությամբ առաջին լավագույն եռյակում է: Տեղեկացնում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը։
Հնդկաստանում բժշկական գործունեություն ծավալելու համար Հնդկաստանի Հանրապետության բժշկական խորհրդի կողմից անցկացվող FMGE քննությանը մասնակցում է աշխարհի շուրջ 60 երկրի 450 համալսարանում ուսանած յուրաքանչյուր հնդիկ ուսանող:
ԵՊԲՀ հնդիկ շրջանավարտների մեծ մասը բարեհաջող հանձնում է FMGE քննությունը, ինչն աշխարհի բուհերի շրջանում բարձր ցուցանիշ է։
Նշենք, որ միջազգայնացմանն ուղղված աշխատանքների շրջանակում, ԵՊԲՀ-ն հնդիկ ուսանողների համար FMGE քննության հաղթահարումն առավել դյուրին դարձնելու նպատակով իրականացնում է FMGE քննության նախապատրաստական դասընթացներ:
ԵՊԲՀ-ում կրթություն ստացած հնդիկ ուսանողները վերադառնալով իրենց երկիր, բժշկական գործունեություն սկսելուց առաջ բարեհաջող հանձնելով արտասահմանյան բժշկական շրջանավարտների քննությունը՝ բարձրացնում են թե՛ բժշկական բուհի, և թե՛ Հայաստանի վարկանիշը միջազգային կրթական հարթակներում։
Նմանատիպ նյութեր
1418 դիտում
16:28 19-03-2022
ԵՊԲՀ-ի հնդիկ ուսանողները նշել են ավանդական գույների փառատոնը
2225 դիտում
16:34 19-02-2019
ԵՊԲՀ-ում նշվեց Գիրք նվիրելու օրը. Բուհի գրադարանը համալրվեց 6000-ից ավել մասնագիտական գրքերով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3010 դիտում
21:16 11-04-2018
Բուհի շրջանավարտը կրթված մա՞րդ, թե՞ մասնագետ է. քննարկում են ուսանողները
Այս բաժնից
610 դիտում
14:25 07-05-2024
Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
442 դիտում
13:18 07-05-2024
Սյուների տեղադրումը չկանգնի, իրենք կկանգնեն. Բագրատ Սրբազան