211652_close_icon
views-count2504 դիտում article-date 16:34 19-02-2019

ԵՊԲՀ-ում նշվեց Գիրք նվիրելու օրը. Բուհի գրադարանը համալրվեց 6000-ից ավել մասնագիտական գրքերով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն արդեն մի քանի տարի է գիրք նվերելու տոնի է վերածվել: Երևանի պետական բժշկական համալսարանում այսօր ամենայն հայոց բանաստեղծի 150-ամյա հոբելյանի առիթով իրականացվեց «Նվիրի՛ր գիրք համալսարանին» նախաձեռնությունը: ԵՊԲՀ շրջանավարտները, դասախոսները, անվանի բժիշկներն ու պրոֆեսորները հետևելով ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի կոչին՝ միանալ հարազատ բուհի գրադարանի համալրմանը, սիրով նվիրեցին վերջին տարիների հրատարակության իրենց մասնագիտական գրականությունը, ինչի արդյունքում մեկ օրվա ընթացքում հնարավոր եղավ գրադարանը համալրել 6000-ից ավել գրքերով: Այսօրվա միջոցառումը նշանավորվեց ևս մեկ կարևոր նախաձեռնությամբ՝ ուսանողները ԵՊԲՀ գրադարանում վերանորոգեցին ու վերականգնեցին բազմաթիվ վնասված գրքերը: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը կարևորելով ուսանողների պատրաստակամությունը գրքերը վերականգնելու հարցում՝ հույս հայտնեց, որ դա կդառնա օրինակ և ուսանողները խնամքով կմոտենան գրքերին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր