211652_close_icon
views-count1418 դիտում article-date 16:28 19-03-2022

ԵՊԲՀ-ի հնդիկ ուսանողները նշել են ավանդական գույների փառատոնը

Երևանի պետական բժշկական համալսարանի հնդիկ ուսանողները նշել են իրենց ամենահայտնի տոներից մեկը՝ Հոլին, կամ՝ Գույների փառատոնը։

ԵՊԲՀ-ից տեղեկացրին, որ  միջոցառմանը ներկա էին օտարերկրացիների ուսուցման դեկանատի ղեկավար, դեկան Գայանե Ավետիսյանը, փոխդեկան, Կարիերայի կենտրոնի ղեկավար Խաչատուր Մարգարյանը, օտարերկրացի ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Ռահուլ Անիլ Սետհին։

Տոնը խորհրդանշում է գարնանամուտը, ինչպես նաև՝ բարու հաղթանակը՝ չարի, կամ՝ ջերմության հաղթանակը՝ սառնության նկատմամբ։

Տոնը շատ նման է մեր հայկական ավանդական Վարդավառին։ Այն տոնվում է ինչպես Հնդկաստանի բնակիչների կողմից, այնպես էլ ամբողջ աշխարհում՝ ի նշան ազատության ու կապանքներից ձերբազատման։

Հոլին ունի 2000 տարուց ավելի պատմություն եւ, սովորաբար, նշվում է երկու օր, փետրվարի վերջին ու մարտի սկզբին՝ նորալուսնի ժամանակ։

Նմանատիպ նյութեր