211652_close_icon
views-count2634 դիտում article-date 15:48 05-08-2019

«Մանչեսթեր Սիթին» պատմական ռեկորդ է սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի Սուպերգավաթի համար խաղում «Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Լիվերպուլին» (1:1, 5:4՝ 11մ.) և նվաճեց տիտղոսը: «Ման Սիթին» դարձավ Անգլիայի պատմության մեջ առաջին թիմը, որը մեկ տարվա ընթացքում չորս ներքին տիտղոս է նվաճել: 2019թ. Պեպ Գվարդիոլայի թիմը նվաճեց Անգլիայի Գավաթը՝ 6:0 հաշվով եզրափակչում ջախջախելով «Ուոթֆորդին», Լիգայի Գավաթը՝ հաղթելով «Չելսիին» (0:0, 4:3՝ 11մ.): Բացի այդ, «քաղաքաբնակները» դարձան Պրեմիեր-լիգայի չեմպիոն՝ մեկ միավորով շրջանցելով «Լիվերպուլին»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր