«Մանչեսթեր Սիթին» երկու պատմական ռեկորդ սահմանեց Անգլիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի առաջնության 13-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Հադերսֆիլդին» և միանգամից երկու ռեկորդ սահմանեց:
Նախ, «Սիթին» հյուրընկալվելիս 11-րդ անընդմեջ հաղթանակը տարավ. դա անգլիական ֆուտբոլի պատմության բացարձակ ռեկորդ է:
13 տուրից հետո Խոսեպ Գվարդիոլայի թիմը վաստակել է 37 միավոր. դա պրեմիեր-լիգայի պատմության մեջ լավագույն արդյունքն է՝ այս ժամանակահատվածի համար: