«Մանչեսթեր Սիթին» 125 տարվա ռեկորդ է սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի առաջնության 15-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 2:1 հաշվով հաղթեց «Ուոթֆորդին»:
15 տուրից հետո «քաղաքաբնակների» խփած (45) և բաց թողած (7) գնդակների տարբերությունը դարձավ +38: Սա վերջին 125 տարվա ընթացքում Անգլիայի առաջնություններում լավագույն արդյունքն է:
1892/93 մրցաշրջանում «Սանդերլենդը» 15 տուրից հետո ուներ +39 տարբերություն: