211652_close_icon
views-count25627 դիտում article-date 14:30 05-08-2019

Երևանի քաղաքապետն ու Կենտրոնի թաղապետը տարիներով չլուծվող խնդիրը ժամերի ընթացքում լուծեցին․ արմատից փտած հաստաբուն ու վտանգավոր ծառերը հեռացվեցին․ փայտն էլ տրամադրվելու է սոցիալապես անապահով ընտանիքներին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, օգոստոսի 5-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի կարգադրությամբ «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ-ի աշխատակիցները՝ ՓԲԸ տնօրեն Կարեն Պողոսյանի գլխավորությամբ, օպերատիվորեն արձագանքեցին երեկ, օգոստոսի 4-ին [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ում հրապարակված[url=https://shamshyan.com/hy/article/2019/08/04/1131737/] նյութին[/url], որը վերաբերում էր Հրազդանի կիրճում «Գետափ» ռեստորանային համալիրի դիմաց դարն ապրած հաստաբուն ծառի տապալմանը, ինչի պատճառով ճանապարհի թույլատրելի հատվածում կայանցված մոտ 70 հազար եվրո արժողությամբ Mercedes-ը վնասվել էր։ Նշված վայրում կային նաև մի քանի նմանատիպ ծառեր, ու դրանք այս պահին «Կենտրոն կանաչապատման» աշխատակիցները հատուկ էլեկտրական սղոցների միջոցով հեռացում են։ Նշված վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին․ «Նախորդ տարիներին բազմաթիվ անգամ դիմել ենք քաղաքապետարան ու թաղապետարան, սակայն ամեն անգամ խոստանում էին, որ վտանգավոր ծառերը կհեռացնեն, բայց այդ ամենը լոկ խոսքեր էին։ Երեկվա դեպքից հետո հույս էլ չունեինք, որ Երևանի քաղաքապետարանն ու Կենտրոնի թաղապետարանը միջոցներ կձեռնարկեն, բայց զարմանք ու ուրախություն ապրեցինք, երբ տեսանք, որ քաղաքապետի ու թաղապետի կարգադրությամբ՝ մարդիկ վաղ առավոտ այեցելել են ու վտանգավոր ծառերը հեռացնում են։ Մեր երախտիքի խոսքն ենք ուղղում քաղաքապետարանին ու թաղապետարանին, որ այսպես օպերատիվ արձագանքեցին»։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ քաղաքապետի և թաղապետի կարգադրությամբ՝ կտրված վտանգավոր ծառերը, որպես վառելափայտ, տրամադրվելու են սոցիալապես անապահով ընտանիքներին։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 109+
109+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր